Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քիզ նման, քիզ նման, ո՞վ կա Ադրբեջանի նման. Էդվարդ Նալբանդյան

Քիզ նման, քիզ նման, ո՞վ կա Ադրբեջանի նման. Էդվարդ Նալբանդյան
02.02.2016 | 21:41

Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին մեղադրում է իսլամաֆոբիայի և դրա պատճառով ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դեմ գործելու մեջ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանցիներն ասում են՝ եռանախագահները չեն աջակցում իրենց, որովհետև Ադրբեջանը իսլամական երկիր է, և Մինսկի խմբի համանախագահ պետությունները, լինելով իսլամաֆոբ, Ադրբեջանի դեմ են գործում: Դժվար է, իհարկե, երևակայել, բայց նաև պետք է լուրջ գիտակցել, որ կրոնական այս գործոնի շահարկումը հատկապես ներկա պայմաններում շատ վտանգավոր փորձ է: Նաև ասում են, որ Ադրբեջանն ամենահանդուրժողական, բազմամշակութային երկիրն է, որն օրինակ կարող է ծառայել աշխարհին: Ասում են՝ բայց, ցավոք, Ադրբեջանը միակն է: Իհարկե, էն որ ասում են՝ քիզ նման, քիզ նման, ո՞վ կա Ադրբեջանի նման: Իհարկե, իրենք մենակ են, որովհետև այն հանդուրժողականությունը, որ իրենք են պատկերացնում, որևէ մեկը չի կարող կիսել: Իրենց թվում է, որ եթե մեծ շոուներ կազմակերպեն Ադրբեջանում՝ կոնֆերանսներ կամ համաժողովներ, ավելի գեղեցիկ գույներով պատկեր կստեղծեն Ադրբեջանի վերաբերյալ: Ինչի՞ մասին է սա խոսում»՝ ասաց արտգործնախարարը: Նա կարծում է, որ Ադրբեջանն իր բոլոր անհաջողություններում մեղադրում է Հայաստանին: Օրինակ՝ Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը քննադատվում է աշխարհի կողմից, կամ Հայաստանն է մեղավոր, որ նավթն ավելի քիչ է արտահանվում Ադրբեջանից և այլն: «Ամեն ինչում հայերն են մեղավոր: Յոթ երգ գիտեն՝ յոթն էլ հայերի մասին է»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ